Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում աշխատող Ռայան Գիգզը հեռանում է անգլիական ակումբից, որում անցկացրել է 29 տարի: Նա հրաժարվել է կրճատված լիազորություններով ընդգրկվել մարզչական շտաբում, որը վերջերս գլխավորել էր Ժոզե Մոուրինյոն:
Նա այժմ ակումբի հետ բանակցում է մնացած մեկ տարվա պայմանագիրը խզելու փոխհատուցման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ռայան Գիգզը ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2014-ին և աշխատանքի անցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում։