Վլադիկավկազ-Երևան չվերթով այսօր կփոխադրվի 120 ուղևոր. ինչ իրավիճակ է Լարսի փակման հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին և խնդրեց ներկայացնել Վերին Լարսի փակ լինելու պատճառով ստեղծված իրավիճակը`  ընդգծելով, որ տրանսպորտի և արտակարգ իրավիճակների նախարարներն ակտիվ աշխատում են ` կապ պահպանելով իրենց գործընկերների հետ:

Փոխվարչապետը ընդգծեց, որ այս խնդիրը գտնվում է վարչապետի և կառավարության ուշադրության ներքո.  «ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան չվերթով իրականացրել է 96 ուղևորի փոխադրում, ևս 120-ը կփոխադրվեն այսօր: Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք  մինչ այստեղից մեկնելը լաստանավարի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն», – նշեց նա:

Գաբրիելյանի խոսքով` նախնական գնահատականներով ճանապարհի բացման աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ:




Լրահոս