Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը դեմ քվեարկեց:
Ինչպես հայտնի է` փաստաթղթի նպատակն է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ: