Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրել են Տաջիկստանի քաղաքացիները: Այս մասին հայտնել է թուրքական Milliyet պարբերականը՝ հրապարակելով մահապարտ ահաբեկիչների լուսանկարը:
Սակայն դեռևս հայտնի չէ նրանց պատկանելիությունը որևէ ծայրահեղական խմբավորմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Աթաթուրքի օդանավակայանում 42 մարդ է զոհվել, ևս 239-ը վիրավոր է:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: