Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան` համերգասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Համերգը կուղեկցվի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Երիտասարդ կոմպոզիտորները կարող են մինչև հոկտեմբերի 18-ն Աբովյան 50/5 հասցեով ներկայացնել իրենց էստրադային ժանրի ստեղծագործությունները՝ նոտագրված։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն գործերը կընդգրկվեն համերգային ծրագրում։ Երեկոյի ընթացքում երաժշտական ստեղծագործությունները կներկայացնեն հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողները։
Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին՝ նրանց ներկայացնելով լայն հանրությանը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010545802 (ներքին՝ 16)։
Նշենք, որ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոն կազմակերպվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս