Հուլիսի 1-ից օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպիսին կլինի հուլիսը Հայաստանի համար, արդյոք հրաժեշտ տվեցինք տեղումնաբեր ցիկլոններին: Առաջիկա հինգ օրերի և հուլիս ամսվա կլիմայական ընդհանուր բնութագրերի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Անդրադառնանք Արթիկի սելավին: Արթիկի սելավը վերջին 39-40 տարիների ընթացքում բացառիկ էր: Գրեթե 40 րոպե անձրև և կարկուտ է տեղացել: Նույնն էլ եղել է Վարդենիսի Կարճաղբյուր գյուղում: Վերջին 10-15 տարում նման բան չէր գրանցվել»,-ընգծեց Սուրենյանը:

Անդրադառնալով հուլիս ամսվա եղանակին` Գագիկ Սուրենյանը հայտնեց. «Հուլիս ամիսը Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի շրջաններում սպասվում է ավելի շատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը կարող է գիշերը նվազել մինչև +8°C. ցերեկն+ 33°C: Սյունիքում հուլիսը կանցնի ավելի չոր: Գիշերը կլինի -14-17°C,  ցերեկը +36+38°C աստիճան, իսկ Երևանում գիշերը կգրանցվի +12;+14°C: Առանձին օրերում կգրանցվեն +37+39°C»:

Այսօր Շիրակում անձրև է սպասվում: Վաղվանից նոր ցիկլոն կթափանցի մինչև հունիսի 8-ը: Մայրաքաղաքում առանձին հատվածներում սպասվում է անձրև:

Գագիկ Սուրենյանը նաև խորհուրդ տվեց քաղաքացիներին չմնալ արեգակի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ:

 




Լրահոս