Տաքսիստները կառավարության դիմաց են. պատրաստվում են լիցենզիաները հետ վերադարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա է: Այս անգամ այստեղ են հավաքվել տաքսիստները: Բողոքի ակցիա անողների թվում է նաև ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ակցիայի նպատակն է, որ թույլ չտրվի  Yandex Taxi-ի մուտք գործի ՀՀ: Նշենք, որ ակցիան սակավամարդ է:

13582255_1231104493596266_1064987361_o

ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում տաքսիստ Արտյոմ Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են անգամ լիցենզիաները հետ վերադարձնեն, եթե իրենց խնդիրը չլուծվի:

Հիշեցնենք, որ Yandex Taxi-ին ՀՀ-ում կգործի հուլիսի 1-ից բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել, և ի տարբերություն մնացած տաքսիների կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։




Լրահոս