Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ հանդիպման բնույթ է կրել», փոխանցում է Trend-ը:
Նշվում է, որ Բաքու այցի ընթացքում Շտայնմայերը կհանդիպի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Շտայնմայերը, ով այցով գտնվում է Երևանում, այսօր՝ հունիսի 30-ին կմեկնի Բաքու, որից հետո՝ Վրաստան: Հարավային Կովկասում Շտայնմայերի այցն անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Գերմանիայի նախագահության շրջանակներում: