Ինչպես հայտնի է` Yandex Taxi-ի մուտքը Հայաստան արդեն իսկ մեծ դժոգոհություն է առաջացրել Հայաստանում գործունեություն ծալավող տաքսի շահագործող ընկերությունների մոտ, որոնց ներկայացուցիչներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում:
Երբ կառավարության շենքից դուրս եկավ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ընկերությունների ներկայացուցիչները շրջապատեցին նրան և ներկայացրին խնդիրները: նախարարն էլ խոստացավ հանդիպել նրանց հետ, սակայն ոչ այսօր, քանի որ Վրաստան էր պատրաստվում մեկնել:
Մանրամասները` տեսանյութում