Ինչպես հայտնի է այս կիրակի
հուլիսի 3-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի տոնը: Ավանդաբար տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին համարվում է Մեռելոց և ոչ աշխատանքային օր:
Սակայն Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշեց փոխել այդ կարգը և ոչ աշխատանքային օրերը հազվադեպ դեպքեր են լինում: Այս անգամ երկուշաբթի օրը կլինի աշխատանքային, սակայն ոչ աշխատանքային կլինի հուլիսի 5-ը` երեքշաբթին, երբ նշվում է Սահմանադրության օրը: