Հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Թբիլիսի, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Գեգեշիձեն «Ռուսթավի 2»-ին հայտնել է, որ նման այցը ներառում է հարցերի քննարկման լայն շրջանակ և դիտարկվում է որպես համագործակցություն պաշտպանության և անվտանգության համատեքստում:
Թբիլիսի այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը մի շարք հանդիպումներ կանցկացնի պաշտոնատար անձանց հետ: