«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Գեորգի Կետոև (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր հաջորդ հերոսը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջերս համալրած Գեորգի Կետոևն է (97 կգ): Նա ծնվել է 1985 թվականին Վրաստանում: Մինչև 2016 թվականը ներկայացրել է Ռուսաստանը, որի կազմում 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2007 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2008-ին՝ ԵՎրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից: Կետոևը չի պատկերացնում, թե ինչ մարզաձևով կզբաղվեր, եթե ոչ ըմբշամարատով: Նրա համար կյանքում ամենակարևորն ընտանիքն է. կինը և երկու որդիները:

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Խաչս:

Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Բարդ հարց է: Իհարկե, կցանկանայի որ ընտանիքս կողքիս լիներ, սակայն հասկանում եմ, որ նրանց ներկայությունը լարվածություն կառաջացներ ինձ մոտ:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Կնոջս, ընտանիքիս,երեխաներիս:

Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Անկանխատեսելիություն, երազանք, տոն:

Ինչպե՞ս կուզեսոր հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Ինձնից կախված ամեն ինչ ես կանեմ: Մնացածը՝ Աստված ինչպես կամենա:

 

 




Լրահոս