Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրի որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն` 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:

Կառավարության որոշմամբ «ՔԵՅ ՋԻ դայմոնդ» ՍՊԸ-ին տրվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել ոսկերչության և ադամանդագործության ոլորտների գործունեություն: «ՔԵՅ ՋԻ դայմոնդ»-ը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 7,5 մլն ԱՄՆ դոլարի: 2016թ. ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ և մոտակա 5 տարվա ընթացքում հասցնել ընդհանուր մինչև 20 աշխատատեղ` 600-800 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով:

Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա՝ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալի աճը 400 հազ. ԱՄՆ դոլարից հասցնելով մինչև 1,4 մլն ԱՄՆ դոլարի:
Կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել իրավական ակտերում տնտեսվարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերաբերյալ դեռևս առկա դրույթները: Այսպիսով, ընկերություններն ստիպված չեն լինի վճարել կնիք պատվիրելու համար գանձվող գումարը, ինչպես նաև կխուսափեն ավելորդ վարչարարությունից: Բացի այդ, որոշման ընդունմամբ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Ընկերությունների գրանցում» ցուցիչի դիրքը 5-րդ տեղից կբարձրանա 3-րդ տեղ, իսկ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը կաճի 1,84 տոկոսով` 97,78-ից դառնալով 99,62 տոկոս:




Լրահոս