Beeline Կորպորատիվ Digithon–ը կբացահայտի ընկերության զարգացման ամենահեռանակարային և նորարար ուղիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline–ն աշխատակիցների շրջանում անց է կացնում Digithon նորարարական գաղափարների մրցույթը։ Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տևում է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված թիմերը մրցելու են, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։

Digithon–ի նպատակն է նաև նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված Ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգավվմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում։

«Հանդիսանալով պատասխանատու գործատու և թվային ընկերություն՝ Beeline-ը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը։ Digithon–ը՝ թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի և հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների և ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները քաջատեղյակ են շուկայի և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին և ցանկություններին, նրանք համատեղ ուժերով կստեղծեն և կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ և հարմար մեր հաճախորդների համար », – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այսօր աշխարհը փոխվում է դինամիկ կերպով և որպեսզի քայլենք ժամանակին համընթաց, մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, ցուցաբերենք ոչ ստանդարտ մոտեցումներ, լինենք ստեղծագործ և ընկերանանք թվային աշխարհի հետ։ Մեր Digithon–ն աշխատում է այս բոլոր ուղղություններով. այն հնարավորություն է ընձեռում նորարար միջավայրում ստեղծել արդի, վառ և համարձակ գաղափարներ, մշակել դրանք և ստանալ արդյունք՝ նոր առաջարկի տեսքով՝ մեր այսօրվա, վաղվա և ապագայի հաճախորդի համար»,– նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։
Նշենք, որ Digithon–ի մոդերատորներ և հանձնաժողովի անդամներ են հանդիսանում ընկերության ղեկավարությունը, իսկ հաղթող թիմը կիրականցնի իր ծրագիրը Beeline–ի օգնությամբ։
Հաղթող թիմը նաև կմեկնի գործուղման և կներկայացնի իր առաջարկը մրցույթի եզրափակչում՝ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մակարդակով։




Լրահոս