ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը երեկ որոշում է կայացրել ժամանակից շուտ մարել ռուսական 500 մլն վարկի մնացորդը: Կառավարությունը որոշել է 440 մլն դոլար տրամադրել վարկի մարման համար. ընդ որում, այդ գումարի մեջ են մտնում մայր գումարի մնացորդն ու տոկոսադրույքները: Ուշագրավն այն է, որ այս վարկը տրամադրվել էր 2009թ. 15 տարի ժամկետով, եւ հիմա այն մարելն առնվազն արտառոց է. ստացվում է՝ մեր ռազմավարական գործընկերն օգնելու փոխարեն ֆինանսական դժվարություններ է ստեղծում մեզ համար: Մյուս կողմից միջազգային կառույցները Հայաստանը դասել են ոչ աղքատ երկրների շարքում ու այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չեն տալու: Սա նշանակում է, որ Արեւմուտքն էլ իր հերթին է ֆինանսական ճնշումների ենթարկում ՀՀ-ին, իսկ ավելի պատկերավոր ասած՝ ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Արեւմուտքը մեր նկատմամբ «վարկային ճնշումներ» են սկսել: Իսկ թե որն է պատճառը, դժվար չէ կռահել. ՀՀ իշխանությունները պարզապես հայտնվել են անվստահելի ու կասկածելի գործընկերոջ կարգավիճակում, որի հասցեին նույնիսկ վարկային միջոցները փոշիացնելու բացահայտ մեղադրանքներ են հնչում: Իրոք որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների վիճակը գնալով ավելի է վատանում:




Լրահոս