ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջեւ դրված խնդիրները: Իսկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էլ ասել է, թե դատաիրավական համակարգում նա դեռեւս անելիքներ ունի: Այնուհետեւ Գ. Կոստանյանը գրեթե մեկուկես ժամ առանձին հանդիպում  է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ ու խոսել իրենց հետագա աշխատանքի մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գ. Կոստանյանը նպատակ ունի «ազատվել» Ա. Հովսեփյանի «կադրերից», որոնց ինքը չի վստահում: Տեղեկություններ կան, որ Կոստանյանը ցանկանում է նաեւ կադրային փոփոխություններ կատարել մարզերի դատախազություններում:




Լրահոս