ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու մասին որոշում կայացնելուց առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ, հետաքրքիր առաջարկ է ներկայացրել. «Ավելի լավ է՝ Զարուհուն ծնո՛ղ կանչեք»: Մանուկյանի կատակը դուր է եկել ԱԺ պատգամավորներին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ամենեւին էլ չի փորձել Հ. Աբրահամյանի մոտ պաշտպանել իր կուսակցական պատգամավորին, այլ նույնիսկ ասել է, թե Փոստանջյանի վերադարձից հետո ինքը կզրուցի նրա հետ: Մինչ այդ, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, ՀՀԿ-ն պատրաստվում է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Փոստանջյանին: ՀՀԿ երիտթեւը մտադիր է գնալ օդանավակայան, Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու պոմիդորներ նետել: Ի դեպ, երեկ ՀՀԿ-ականները ԱԺ-ում Փոստանջյանին Զեյնաբ էին ասում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ