Երկու օր առաջ «Ժողովուրդ»-ը «Դասախոսների գրքեր «նաղդելու» բիզնեսը» հոդվածում անդրադարձել էր տարբեր բուհերի դասախոսների կողմից ուսանողներին ստիպողաբար գրքեր վաճառելու երեւույթին: Ներկայացնելով ուսանողների բողոքները` հրապարակել էինք նաեւ նրանց կողմից նշված դասախոսների անուններ, որոնց շարքում էր նաեւ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը: Ուսանողն Ա. Ավետիսյանի մասին մասնավորապես նշել էր. ««PR-ը լրագրության մեջ» գիրքն արժե 1600 դրամ: Իր անձնական աշխատությունն է, ուզենք-չուզենք գնում ենք: Կոնկրետ ինձ խնդիրներ պետք չեն»: Մեր այդ հոդվածին հաջորդեց Ա. Ավետիսյանի հեռախոսազանգը խմբագրություն. նա բորբոքված բացատրում էր, որ երբեւէ չի ստիպել ուսանողներին գիրք գնել: Մինչդեռ «գրքեր վաճառելու» բիզնեսը բավական տարածված երեւույթ է հայաստանյան բուհերում եւ այնքան բացահայտ, որ նույնիսկ ռեկտորները զլանում են ամաչել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ