Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ես ներկայացնում եմ «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ ԱԺ համամասնական խմբակցությունը, ուստի Ձեր հարցման հետ կապված իմ մոտեցումները համապատասխանում են «Օրինաց երկիր» կուսակցության՝ այդ կապակցությամբ արդեն արտահայտած հրապարակային դիրքորոշմանը»:

Խաչիկ Հարությունյան Hcav.am

Սա ՕԵԿ-ական պատգամավորի պատասխանն էր իրավապաշտպան Արթուր Սաքունցի ուղարկած հարցմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ պատասխանողը միայն Խ. Հարությունյանը չի եղել, եւ բոլոր ՕԵԿ-ական պատգամավորների պատասխանը ոչ մի բառով չի տարբերվել Խ. Հարությունյանի պատասխանից: Փաստորեն, ունեն պատասխանի շաբլոն ձեւ, որը copy-paste են անում եւ ուղարկում, որպեսզի ջանք չթափեն ու նույնիսկ փոքրիկ տեքստ գրեն, սեփական միտք արտահայտեն: Բայց դե որտեղի՞ց արտահայտեն այդ սեփական միտքը, երբ այն չունեն, երբ նրանք ընդամենը նեխած համակարգի մի բաղադրիչ են:




Լրահոս