ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չի կարելի նման կերպ խոսել, քանի որ խոսքը մեր նախագահին է վերաբերվում: Չի կարելի նախագահի հեղինակության հետ խաղալ կամ ինչ-որ հարցեր բարձրացնել մի ամբիոնում, որտեղ մենք այժմ համագործակցության խնդիր ունենք»:

Կարինե Աճեմյան «168 ժամ»

Կրկին հնչեց ՀՀԿ-ականի ձայնը եւ, բնականաբար, ի պաշտպանություն իրենց սիրելի նախագահի: ՀՀԿ-ական պատգամավորը Զ. Փոստանջյանին մեղադրում է Ս. Սարգսյանի հեղինակության հետ խաղալու մեջ, սակայն չէ՞ որ Ս. Սարգսյանն ինքն է մշտապես իր հեղինակության հետ խաղում իր՝ երկրի ղեկավարին ոչ վայել արտահայտություններով, գործելաոճով, թալանչի չինովնիկների հետ համագործակցելով: Եվ խաղում է ոչ միայն իր, այլեւ երկրի հեղինակության հետ: ՀՀԿ-ական պատգամավորներն ինչո՞ւ են այդ դեպքում լռում: Թե՞ երկրի հեղինակությունն իրենց բնավ չի մտահոգում, կարեւորը շեֆի տրամադրությունն է:




Լրահոս