ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Փարիզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Ֆրանսիական կողմը նման հանդիպման առաջարկ է արել: Մենք դեմ չենք»,-ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ սկսվել է ԼՂ հակամարտության կարգավորման համար կառուցողական բանակցությունների անցկացումը: «Մեզ համար կարևոր է բանակցությունների արդյունքը: Մենք չենք ցանկանում բանակցություններ վարել հանուն բանակցությունների»,-հավելել է նա: