Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է. հայտնի է նրա իրական ծրագիրը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից,  որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ, թեկուզ 1 պատգամավորով` Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը` թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում իրեն «ատչյոտ տան»:

Արդյունքում` գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում  կփորձի դառնալ նախագահ եւ իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին Սերժ Սարգսյանին հղած նամակում եւ որոնց մասին խոսել էր վերջին հարցազրույցում: Սակայն «ՀՀ ու ԼՂՀ իշխանություններն այդ ծրագրերը թաղեցին՝ մի դեպքում ԼՂՀ սահմանադրական փաթեթով անցումային շրջան սահմանելով Բակո Սահակյանի համար` մինչեւ 2020թ., ինչը հաստատ Սամվել Բաբայանի դեմ էր, մյուս կողմից՝ Հայկ Խանումյանը չմտածված սխալ քայլեր արեց»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս