«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտերկրից եկող տրանսֆերտները շարունակում են նվազել: Այս տարվա մայիսին արտերկրից եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ դրական տարբերությունը, կազմել է 41 մլն 959 հազար դոլար՝ անցած տարվա 72 միլիոն 954 հազար դոլարի դիմաց: Ստացվում է, որ այն կանխատեսումները, որ տրանսֆերտները շարունակելու են նվազել, իրականանում են: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտների զուտ ներհոսքը շարունակում է նվազել Հայաստանից արտերկիր, իսկ ավելի կոնկրետ դեպի Ռուսաստան փոխանցվող գումարների կտրուկ աճի պատճառով:
Անցած տարվա մայիսին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 84 մլն 300 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ փոխանցված գումարները կազմել են 19 մլն 454 հազար դոլար: Այս տարի ՌԴ-ից Հայաստան է եկել 67 մլն 254 հազար դոլար, իսկ մեր հանրապետությունից փոխանցվել է 33 միլիոն 530 հազար դոլար: Սա նշանակում է, որ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են սկսել ապրել «Հայաստանում» մնացած իրենց հարազատների օգնության հաշվին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: