
Հուլիսի 30-ի երեկոյան կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցը, փոխանցում է Vesti-ն:
Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ՌԴ և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Եվրամիությունում բրիտանական հանրաքվեի արդյունքների քննարկմանը, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ու ԼՂ հակամարտության կարգավորման համատեղ աշխատանքներին: