Այսուհետ Վանաձորի բնակիչները եւս կարող են հավակնել Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչմանը: Հոկտեմբերի 2-ին՝ Վանաձորի ավագանու արտահերթ նիստում, միաձայն հաստատվեց այդ գործընթացը սահմանող նոր կանոնակարգը: Ներկայացվող թեկնածուներից առաջնությունը տրվելու է այն անձանց, որոնք ժողովրդավարության զարգացման գոծում էական ներդրում են ունեցել, ինչով նպաստել են նաեւ համայնքի զարգացմանը: Սահմանվել է 2 արտոնություն: Առաջինը՝ պատվավոր քաղաքացիները արտահերթ ընդունելության հնարավորություն են ստանում համայնքի ավագանու, քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակիցների մոտ: Երկրորդը՝ Վանաձորի բնակիչ հանդիսացող այն պատվավոր քաղաքացիները, որոնք կենսաթոշակային տարիքի են, ունեն հաշմանդամության առաջին եւ երկրորդ կարգ կամ սոցիալական ծանր վիճակում են գտնվում, կարող են քաղաքապետի կողմից ստանալ նյութական աջակցություն: Կոչմանը չեն կարող հավակնել պաշտոնատար անձինք եւ Ազգային ժողովի պատգամավորները:
Լոռի