Հունիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները: Քննարկման ժամանակ նշվել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո բանակցային գործընթացին նոր դինամիկա է հաղորդվել:
Կողմերը քննարկել են նաև բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: