
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 54 ամյակը:
ArmLur.am-ը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկանալ, թե որտեղ և ում հետ է ծնունդը նշելու նախարարը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ թե որտեղ է նշելու չգիտի, բայց այժմ նախարարն աշխատավայրում է. « Այժմ նախարարը որևէ տեղ ծնունդը չի նշում, գտնվում է աշխատավայրում և զբաղված է իր ծառայությամբ»,- ասաց նա: