
Այսօրվանից Yandex Taxi-ն առաջին փորձարկումներն է անում: ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ մայրաքաղաք Երևանի փողոցներում նկատվում են երթևեկող մեքենաները:
Հիշեցնենք, որ Yandex Taxi-ին, ըստ նախնական հաղորդագրության, Հայաստանում պետք է գործի այսօրվանից: Բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել, և ի տարբերություն մնացած տաքսիների՝ կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։
Այս նախաձեռնությունն առաջացրել է մայրաքաղաքում գործող տաքսի սերվիսների ներկայացուցիչների բողոքը. նրանք հայտարարել են, որ անհավասար մրցակցության հետևանքով կհանձնեն իրենց լիցենզիաները:
Հ.Գ. Նյութը գովազդային նպատակ չի հետապնդում: