ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԵԹԵՎ ԽՆԴԻՐ
Լուրերն այն մասին, որ երգիչ Հայկոն առողջական խնդիրներ ունի եւ բուժման նպատակով մեկնել է Գերմանիա, հաստատել է անձամբ երգիչը: Կայքերից մեկի հետ զրույցում Հայկոն չի հերքել, որ մեկնել է բուժման, սակայն հավելել է, որ առողջական լուրջ խնդիրներ չունի. «Ես ունեցել եմ թեթեւ առողջական խնդիր, որի համար արտերկրում ստուգվել եմ, արագ լուծել այն եւ հետ վերադարձել: Իմ մասին շատ ծանր բաներ են խոսում, այդ ամենն ինձ էլ է հասել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»:

ԱՂԱՆԴԱՎՈ՞Ր ԵՆ
Երեկ Միացյալ երիտասարդական լիգայի հրապարակած 25 հայտնի մարդկանց անունները, ովքեր իբրեւ թե հարում են այս կամ այն աղանդին, մեծ աղմուկ են բարձրացրել: Ահա ՄԵԼ-ի հրապարակած անունները` դերասանուհի Ալինա Մարտիրոսյան, երգչուհի Արմինկա, դերասան Տիգրան Ներսիսյան, հումորիստ Գարիկ, երգիչ Անդրե, Վիտամին ակումբի Չարենց, Վաչե, երգչուհի Էմմի, դերասանուհի Աննա Էլբակյան, երգիչ Գոռ Սուջյան, դերասան Սոս Ջանիբեկյան, երգչուհիներ Սոֆի Մխեյան, Անուշիկ Ալավերդյան, հաղորդավար Արսեն Գրիգորյան, հումորիստ Կարեն Բաբաջանյան, դերասանուհի Շողեր Գրիգորյան, հումորիստներ Հովհաննես Ազոյան, Վահագն Գրիգորյան, ռեփեր Համո, դերասանուհի Լիլի Էլբակյան, դերասան Արա Գեւորգյան, մարզիկ Գոռ Վարդանյան, ռեփեր Հրագ Սիմոնյան, պարուսույց Քրիստինե Հովակիմյան, դերասան Նարեկ Ղափլանյան:
Հայտնիներից մի քանիսն արդեն իսկ հերքել են իրենց` աղանդավոր լինելու մասին տեղեկությունը: Դերասան Տիգրան Ներսիսյանը, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում բավական վրդովված գրել է. «Լսեք, այ Միացյալ երիտասարդական լիգա, այ անբարոյականներ, այ ստախոսներ, այ ազգի թերմացք, այ ոչնչություններ… Դուք ամոթի զգացում ունե՞ք, ինչպե՞ս եք թույլ տալիս ձեզ այսպիսի ակնհայտ կեղծիք եւ սուտ տարածել: Դուք Աստված ունե՞ք, դուք սրբություն ունե՞ք: Ի՞նչ աղանդ, դուք եք հոգով ու մարմնով աղանդաստեղծ, աղանդապաշտ: Այս ո՞ր փաստով, հիմնավորմամբ, ապացույցով է Տիգրան Ներսիսյանը պատկանում ինչ-որ աղանդի: Դուք որտե՞ղ եք ինձ տեսել, ո՞ւմ հետ եք տեսել, որ այդպիսի հայտարարություն եք թույլ տալիս ձեզ: Էդ ո՞ր աղանդի փտած ղեկավարի հետ եք տեսել ինձ երբեւէ, դուք չե՞ք ամաչում, անբարոյականությունա դա: Եթե մի փոքր մարդ եք կոչվում, եթե մի փոքր Աստված ունեք ձեր մեջ, հերքեք ձեր իսկ գրածը եւ ներողություն խնդրեք: Հայտարարում եմ ձեզ եւ բոլորին, որ ես Հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, մկրտված Հայ առաքելական եկեղեցում, ինչպես եւ իմ ամբողջ ընտանիքը»:
Աղանդավոր լինելու փաստը հերքել են նաեւ Սոս Ջանիբեկյանը, Անուշիկ Ալավերդյանը, Գոռ Վարդանյանը… Մնացածը գուցե տեղյակ չեն կամ էլ լռելու պատճառ ունեն:




Լրահոս