Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունում Հայաստանը B ենթախմբում գրավեց 2-րդ տեղը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Վերջին խաղում Անդորրան 80:72 հաշվով հաղթեց Մոլդովային և գրավեց 1-ին հորիզոնականը: Հայաստանը կիսաեզրափակիչում կհանդիպի Իռլանդիայի ազգային ընտրանու հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում Հայաստան-Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին: Խաղը կկսվի Երևանի ժամանակով 19:15-ին: