Ստամբուլի ահաբեկչության հնարավոր կազմակերպիչ Ահմեդ Չատաևը, ով Չեչնիայի քաղաքացի է, գտնվում է կալանքի տակ Վրաստանում, որտեղ ձերբակալվել է հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, փոխանցում է Vzglyad-ը:
«ՌԴ քաղաքացի Ահմեդ Չատաևը Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչն է համարվում: Նա ձերբակալվել է հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ, որը գլխավորել է գեներալ Գեորգի Լորդկիպանիձեն, ով այժմ Օդեսայի ոստիկանության ներկայացուցիչն է: Մեր անվտանգության ուժերի 3 աշխատակից է զոհվել այդ օպերացիայի ժամանակ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Deutsche Welle պարբերականը հայտնել էր, որ Վրաստանում Չատաևին բերման են ենթարկել 2012թ.:Նրան մեղադրում էին պայթուցիկ սարքերի անօրինական պահպանման մեջ, բերման ենթարկելու ժամանակ նրա մոտից 2 նռնակ է առգրավվել: