ՀԱՐՑ. Ես ստացել եմ տուգանքի կտրոն, որտեղ արձանագրված է իմ կատարած խախտումը, եւ նշված է, որ պետք է 30.000 դրամ տուգանք վճարեմ: Կարո՞ղ եմ այդ գումարը մաս-մաս վճարել: Եթե այո, ապա քանի՞ օրվա ընթացքում կարող եմ վճարումը կատարել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ: Ըստ այդմ՝ եթե սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2012թ. հունվարի 16-ից գործարկվեցին Երեւանում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը՝ առաջացնելով դժգոհությունների մեծ ալիք: Բայց մինչ օրս էլ հստակ հայտնի չէ, թե ուր են գնում եւ ինչ նպատակների վրա են ծախսվում հավաքագրված գումարները: