ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ամուսիններն ապրում են միասին, բայց նրանց ամուսնությունը գրանցված չէ, ապա նրանք միմյանց նկատմամբ ինչպիսի՞ իրավունքներ եւ պարտականություններ ունեն:

Հայկուհի Մելքոնյան (30 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների ամուսնության ընթացքում գույքի նկատմամբ հավասար իրավունքները ծագում են օրենքի ուժով հենց միայն գրանցված ամուսնության փաստի հիման վրա, ապա չգրանցված ամուսնության մեջ գտնվող (փաստացի ամուսնական հարաբերություն) ամուսիններից յուրաքանչյուրը գույքային վեճ ունենալիս պարտավոր է ապացուցել տվյալ գույքի ձեռքբերմանն իր մասնակցության աստիճանը: Իրավիճակը չի փոխում նաեւ երեխաների առկայությունը. երեխաներն իրենց ծնողների գույքի նկատմամբ ունեն միայն ժառանգության իրավունք եւ ծնողների կենդանության օրոք ծնողների գույքի նկատմամբ համասեփականատեր չեն դառնում: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է. «Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաները եւ ծնողները կարող են օգտվել միմյանց գույքը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքից փոխադարձ համաձայնությամբ»: Այդ հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվական գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Փաստ է, որ վերջին շրջանում ամուսնալուծությունների եւ ամուսնական գույքի նկատմամբ վեճերի թիվը կտրուկ աճել է: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ամուսնալուծության 1822 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,2%-ով աճել է: Նշենք, որ 2012թ. առաջին 6 ամիսների կտրվածքով ՀՀ-ում գրանցվել է 9217 ամուսնություն, իսկ ամուսնալուծությունների թիվը նույն ժամանակահատվածի կտրվածքով կազմում է 779: Ամեն դեպքում, ցանկալի է, որ զույգերն իրենց հարաբերությունները կառուցեն բարոյական, ոչ թե այլ արժեքների վրա:




Լրահոս