
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր` «Ժամանակն է լրջորեն զբաղվել հակամարտության կարգավորմամբ: Ժամանակն է, որպեսզի ստատուս քվոն փոփոխվի, քանի որ այն անկայուն է»:
Ադրբեջանի արտգործնախարարի այս հայտարարության շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ: Վերջինս Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանեց այսպես. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը հաղթանակ է տարել հայկական կողմի զինված ուժերի նկատմամբ, դրանից հետո Ադրբեջանը շատ ավելի կոպտացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Հատկապես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է այս հետաքննությունների մեխանիզմի կիրառման գործընթացից: Բնական է` երբ տեսնում են, որ Հայաստանը թուլանում է, իսկ Ադրբեջանը` հզորանում, Ադրբեջանի ղեկավարությունը սկսում է իր դիրքորոշումը կոշտացնել»:
Քաղաքագետը հիշեցրեց ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հանգամանքը` ընդգծելով, որ սա անուղղակի ձևով ազդում է Ադրբեջանի դիրքորքշման վրա:
Լիդա Եղիազարյան