
Այսօր «ԳԱԼԱ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Խաչատրյանը: Համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց նորաստեղծ կուսակցության ծրագրերն ու գլխավոր առաքելությունը: Չնայած նա ինքն իրեն չի տեսնում Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այդուհանդերձ կուսակցությունը պատրաստ է առաջադրել իր սեփական թեկնածուին և շարժվել առաջ: Խաչատրյանի խոսքով` կուսակցությունը կողմնակի ֆինանսավորում չի ունենալու, այլ կգոյատևի սեփական միջոցների շնորհիվ:
Մանրամասները` տեսանյութում: