Ահաբեկիչների հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ չկան. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ չունեն այն հարցում, թե ում ահաբեկչական խմբավորում համարեն Սիրիայում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար  Սերգեյ Լավրովը:

«Այսօր մենք քննարկել ենք իրավիճակը, որը մեզ վաղուց է անհանգստացնում: Մեր ամերիկացի գործընկերները չեն կարողանում առանձնացնել ընդդիմադիր ջոկատները «Ջաբհաթ ան-Նուսրա»-ից, չնայած վաղուց էին խոստացել դա անել»,-ասել է Լավրովը:

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան շահագրգիռ են, որպեսզի ընդդիմադիր ջոկատները դուրս բերեն իրենց ուժերը Սիրիայից, այլապես՝ դրանք կհամարվեն «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի և «Իսլամական պետության» դաշնակիցներ »,-հավելել է նա:

Լավրովը հիշեցրել է նաև, որ  ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի համապատասխան՝ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն և «Իսլամական պետություն»-ը ահաբեկչական խմբավորումներ են:

Նա նաև նշել է, որ Թուրքիան ևս համաձայն է, որպեսզի սիրիական ընդդիմությունը հեռանա ահաբեկիչների դիրքերից:




Լրահոս