Հրապարակ.Հաջորդը կոտայքի մարզպետի հերթն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կադրային “ջարդը” գործառնական փուլ է թևակոխել՝ նշանառության տակ են ՀՀ մարզպետները։ Մեր տեղեկություններով՝ Սուրեն Խաչատրյանի և Էդիկ Բարսեղյանի կողքին պահեստային նստարանին շուտով կնստի նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։ Վերջինիցս փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերվում “լավագույն տղերքի հեռացմանը”։ “Սիրելիս, պաշտոնը ոչ մեկը ժառանգություն չի ստանում, անպայման գալու է առ այն պահը, որ պիտի թողնես այն”,- անչափ թախծոտ ձայնով ասաց նա։
Ձեզ համար է՞լ է եկել “առ այն պահը”։”Այ, էդ հարցը պետք է ուղղեք հանրապետության նախագահին, Երբ նա կասի՝ Ձեր պահը եկել է, ես էլ դիմում կգրեմ-կգնամ”։ 
 Շարունակությունը՝ “Հրապարակ”-ի այօրվա համարում




Լրահոս