Գողթեցիներին համոզել են. գյուղը կամայացվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ Կոտայքի մարզի Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանից տեղեկացավ, որ Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով Կոտայքի մարզ տեղափոխելու ծրագիրը չի չեղարկվել: Հակառակը՝ այդ ծրագրի իրականացումն ընթացքի մեջ է: «Հենց հիմա սարից եմ իջնում, ջրագծի եւ ջրամբարի աշխատանքները սկսվել են: Այս պահին նախագծի հեղինակները նախագծում փոփոխություններ են անում, ինչի արդյունքում ջրի քանակը կավելանա: Ապա՝ երկրորդ ջրամբարն էլ կկառուցեն: Էն ժողովուրդն էլ նորմալ ջուր կունենա, մենք էլ»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ գողթեցիների պահանջը ծրագիրը չեղարկելն է, որով նախատեսվում է Գեղարդալճի ջուրն ինքնահոս ոռոգման համակարգով տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ համայնքներ: Գողթեցիները պնդում էին, որ այդ ջուրը ոչ թե այլ գյուղերի գյուղացիների հողատարածքները ջրելու համար է տարվում, այլ իշխանավորների ու օլիգարխների տարածքներն ու այգիները ջրելու համար:




Լրահոս