Armenian text to speach

Ահազանգում են փաստաբանները. ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները բռնության գործադրմամբ զուգորդված անցել են լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաները հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ բռնությամբ ու հատուկ միջոցների կիրառմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ փաստաբանները նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ. Դ.-ի առողջական վիճակը վատանալու կապակցությամբ խցակիցները հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից խնդրել են բժշկական օգնություն: Սկզբում նրանց խնդրանքը բավարարվել է, իսկ երբ կալանավորները երկրորդ անգամ են նույն խնդրով դիմել, հիմնարկի աշխատակիցները հրաժարվել են բժշկական օգնություն տրամադրել, հայհոյել են կալանավորներին, նրանց տեղափոխել են այլ խուց և հատուկ միջոցների գործադրմամբ բռնություն են կիրառել Մ. Դ.-ի և Կ. Ս.-ի նկատմամբ:

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից բռնությամբ և հատուկ միջոցների կիրառմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս