Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշում է ընդունվել ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն:

Պատժամիջոցները կգործեն մինչև 2017թ. հունվարի 31-ը: Այս մասին ասվում է եվրոպական ինստիտուտի հաղորդագրության մեջ:

«Սահմանափակող միջոցները երկարաձգվել են մեկ տարով՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների: Պատժամիջոցներն ուժգնացվել են և անդրադառնում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտների վրա »,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցների չեղարկումը կապվում է Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ: «Քանի որ Մինսկի համաձայնագրերը չեն իրականացվել, Խորհուրդը որոշում է ընդունել պատժամիջոցները երկարաձգելու մասին»,-ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:




Լրահոս