Սուրիկ Խաչատրյանի ՀԷԿ-ը կտուգանվի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 6-ի նիստում նախ 1 մլն դրամով կտուգանի «Տաթեւի անապատ» ընկերությանը, այնուհետեւ ընկերությանը նոր՝ էլէներգիայի արտադրության լիցենզիա կտրամադրի՝ մինչեւ 2032 թվականը գործողության ժամկետով:

13563386_665480826932865_1211822836_n

Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն պարզել է, որ նշված ընկերությանը պատկանող «Անապատ-1» ՀԷԿ-ն իրեն տրված լիցենզիան խախտել է: Ի դեպ, ՀՀ պետռեգիստրի տվյալներով՝ նշված ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: «Տաթեւի անապատ» ՍՊԸ-ն ունի երկու փոքր ՀԷԿ Տաթեւ եւ Տանձատափ գյուղերի տարածքում:




Լրահոս