Արդյոք տեսախցիկների տեղադրումը հանրային վայրերում միջամտություն է անձնական կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքի ազատության կոմիտեն այսօր «Հայաստանում տեսահսկման տվյալների կիրառումը անձնական կյանքի իրավունքի պաշտպանության համատեքստում» թեմայով կազմակերպել է կլոր սեղան քննարկմում: Միջոցառումը կազմակերպել է «Բաց հասարակության Հիմնադրամներ – Հայաստանը»: Այն նվիրված է թվային իրավունքի տեխնոլոգիային:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի անկախ փորձագետ Անդրանիկ Մարկոսյանն այս առիթով նշեց, որ վերջին 20 տարվա ընթացքում թվայնացումը շատ արդիական է դարձել մեր կյանքում:
«Խնդիրը դրված է այսպես, եթե տեսահսկման համակարգը տեղադրված է խանութում, ապա պետք է հաճախորդին զգուշացվի: Ընդհանրապես ոչ մի օրենքով նշված չի, թե որքան պետք է պահվեն տեսահսկաման նյութերը: Հնարավոր է այնպես ստացվի, որ նյութերը օգտագործվեն ուրիշ նպատակներով: Դա թերևս հարցական է մնում: Սա պատճառ է հանդիսանում, որպեսզի խախտվի մարդու հանգիստ կյանքը, իսկ թե ոնց են ապահովելու ձայնագրությունների անվտանգությունը, ով կարող է դիտել այն, սա դեռևս հստակեցված չի»:

Իրավապաշտպան Արտակ Զենյալյանն իր զեկուցում ընդգծեց.
«Հանրային իշխանության մարմին եզրույթը նոր եզրույթ չի: Որոշ դեպքում պետական իշխանությունը փոխարինվեց այս եզրույթով, և սա շատ ավելի կիրառելի է: Այն պարտադիր ֆորմատ չի: Այստեղ բովանդակությունն է կարևոր:
Սահմանադրության 31-րդ հոդվածում պետք է փոփոխություն կատարվի: Եվրոպական դատարանն ընդունել է բազմաթիվ կոնվեցներ այս հոդվածի մասով: Կարող է լինել տեսանկարում, սակայն օրինական ձևով:
Վերջին տարում տեղադրվել են արագաչափեր և տեսախցիկներ: Արդյոք սա միջամտություն է անձնական կյանքի իրավունքին:

Զենյալյանի գնահատմամբ տարածված է այն կարծիքը, որ տեխնիկական միջոցներով ստացված կամ սուբյեկտների կողմից կամավոր տրամադրված չմշակված տվյալների հավաքումը անձնական կյանքի անձեռնամխելիության առումով լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել:




Լրահոս