Որպես մարզպետ հնարավոր է լրացուցիչ քվեներ ապահովեմ. Շիրակի մարզպետը` ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻՄ ընտրությունների ժամանակ կկատարեմ օրենսդրորեն սահմանված իմ պարտականությունները և համոզված եղեք, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի այն, ինչ իրեն օրենքով վերապահված է: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՏԻՄ ընտրությունների ժամանակ դաշնակցական թեկնածուին սատարելու տարբերակին, այս մասին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Որքանով մեր ազգաբնակչությունը գոհ լինի, այնքանով ձայն կտա: Որևէ մեկի համար ես առավելություն չեմ տալու: Ես չեմ գտնում, որ մենք առանձին ցուցակով ենք, իրենք առանձին, դա խնդիրներ կառաջացնի: Մենք որևէ մեկի համար խնդիր չենք առաջացնի: Որպես մարզպետ հնարավոր է իմ տանջանքով, իմ աշխատանքով լրացուցիչ քվեներ ապահովեմ», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս