Ինչպես էր եղբայրը ցանկանում թմրանյութը հասցնել բանտում գտնվող մյուս եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերն են փորձում այս կամ այն կերպ քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրենց հարազատներին թմրադեղեր մատակարարել: Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում:
Բաբկեն Ներսիսյանը որոշել էր «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող եղբորը՝ Արթուր Ներսիսյանին, 1.04գրամ մարիխուանա, խոշոր չափերի`3.29գրամ ափիոն և խոշոր չափերի` 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ փոխանցել:
Բաբկենը թրմաքնյութերը թաքցնելով ներքնաշորի փողքի մեջ կարողացել է հասնել մինչև տեսակցության սենյակ, սակայն այնտեղ արդեն խուզարկության միջոցով բացահայտվել է նրա մտադրությունն ու հյուրասիրությունը ձախողվել է:
Գործը հասել է դատարան, սակայն խափանման միջոց դեռևս չի ընտրվել:




Լրահոս