ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2015թ. աշխարհում մարդկանց առևտրի հետ կապված իրավիճակի մասին հաշվետվությունը՝ Ադրբեջանը ներառելով երկրորդ կատեգորիայում, գրում է Contact.az-ը:
Մասնավորապես, Ադրբեջանը բնորոշվում է որպես թրաֆիքինգի աղբյուր:
«Այդ երկրում տղամարդկանց, կանանց և երեխաներին աշխատանքի և սեքս առևտրի են հարկադրում: Ադրբեջանցի տղամարդկանց և տղաներին ստիպում են աշխատել Թուրքիայում, ՌԴ-ում, ԱՄԷ-ում և հենց Ադրբեջանում: Ադրբեջանցի կանանց և երեխաներին օգտագործվում են սեքս առևտրում Թուրքիայում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում»,-ասվում է Պետդեպի հաշվետվության մեջ:
«Ադրբեջանը նաև ստիպողական աշխատանքի և սեռական շահագործման համար վերջնակետ է Ուզեկստանից, Թուրքմենստանից և Ուկրաինայից ժամանածների համար: Ադրբեջանում ստիպողական աշխատանքի են ենթարկվում նաև Թուրքիայից, Եվրոպայից, Հարավային և Կենտրոնական Ասիայից ժամանած ներգաղթյալները: Ինչպես և նախկինում, Ադրբեջանն օգտագործվում է որպես տարանցիկ երկիր Կենտրոնական Ասիայից ԱՄԷ, Թուրքիա և Իրան մարդկանց տեղափոխման համար »,-նշում է Պետդեպը:
Միևնույն ժամանակ, հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը չի համապատասխանում թրաֆիքինգի ոլորտում պայքարի ոլորտում նվազագույն ստանդարտներին, սակայն լուրջ ջանքեր է գործադրում դրա համար: