Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում էր ՀԱԿ 4 ակտիվիստների գործով դատական նիստը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն` Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատարանը, առանց հիմնավորման, մերժեց միջնորդությունը: 
Դատական նիստի ընթացքում քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը հրաժարվել է համաներմամբ ազատ արձակվելուց։ Իր որոշումը Առաքելյանը հիմնավորեց նրանով, որ իրեն անօրինական են պահում կալանքի տակ. “Այսպես թե այնպես, որոշ ժամանակ հետո ես հասնելու եմ արդարության և դուրս եմ գալու”։ 




Լրահոս