
2013թ. քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մարտին Կարպլյուսին, Մայքլ Լևիտին և Արի Ուորշելին` քիմիական բարդ համակարգի մոդելների զարգացման համար: Մրցանակը շնորհվել է “քիմիական համալիր համակարգերի բազմամասշտաբ մոդելների զարգացման համար”: Դափնեկիրները համակարգչային հզոր ծրագրերի հիմքեր են դրել, որոնք կիրառվում են քիմիական գործընթացների ընկալման եւ կանխատեսման համար:
Նոբելյան դափնեկիրներին կպարգևատրեն Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` Նոբելյան մրցանակի հիմնահայր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):