
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, “Ֆ-1” տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 և 5.45 մմ տրամաչափի 111 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: