Ահա և բացվեց հանգստի սեզոնը: Գրասենյակներում լռություն է, իսկ ծովափներում տեղ չկա անգամ նստելու: Սակայն պետք է հիշել, որ անգամ հանգստի ժամանակ պետք է ուշադիր լինել ամեն ինչին և հետևել, թե ինչ է կատարվում շուրջդ:
Հետաքրքրասեր զբոսաշրջիկները հեռախոսներն ու տեսախցիկները ձեռքերից բաց չեն թողնում: Սակայն նրանցից քչերի մտքով է անցնում սա…
Դուք երբևէ լուսանկարել եք հյուրանոցի սենյակը, որտեղ դուք իջևանել եք: Սակայն պետք է: Պարզվում է ընդամենը մեկ լուսանկարը կարող է փրկել որևէ մեկի երեխայի կյանքը:
Դուք կարող եք հարցնել. «Ինչ կապ կա այդ ամենի մեջ»
IOS և Android օգտագործողներն ունեն TraffickCam ծրագիր, որը թույլ է տալիս վերբեռնել նկարներ հյուրանոցների սենյակների ինտերիերից: Ինչ կապ ունի այս ամենը երեխայի կյանքի հետ: Եթե հանցագործները երեխային գողացել են և նկարներ են ուղարկում ծնողներին, ոստիկանները լուսանկարների ինտերիերի միջոցով կարող են հեշտությամբ գտնել այն տեղը, որտեղ պահվում է երեխան:
Արտաքինից միանգամայն սովորական սենյակը կարող է իր մեջ մեծ գաղտնիք պարունակել
Սովորաբար առևանգիչներն իրենց զոհերին լուսանկարում են հյուրանոցների պատերի մոտ, այնուհետև այդ լուսանկարները տեղադրում են տարբեր կայքերում:
Շատերն են բռնության և շահագործման զոհ դառնում: Եվ որպեսզի վերջ դրվի երեխաների թրաֆիկինգին, ոստիկաններն ու բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն այս խնդրին, նախաձեռնել են ստեղծել Exchange Initiative-ը, որն էլ իր հերթին թողարկել է TraffickCam ծրագիրը:
TraffickCam-ի տվյալների բազան մշտապես թարմացվում է: Այժմ արդեն այնտեղ 1,5 մլն լուսանկար կա: Այնպես որ եթե դուք գնում եք հանգստի, չմոռանաք լուսանկար անել և այն ներբեռնել այդ ծրագրի մեջ: Այդ ամենը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե, սակայն այն կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը: