
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում զբոսաշրջիկների շրջանում հայտնի Holey Artisan Bakery ռեստորանում 20 մարդու են պատանդ վերցրել: Հարձակման ժամանակ ոստիկանության 2 աշխատակից է զոհվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին, հայտնել է, որ օպերացիայի ընթացքում 6 գրոհային է ոչնչացվել:
Ավելի ուշ The Daily Star-ը հայտնել է, որ Բանգլադեշի մայրաքաղաքում ավարտվել է պատանդների ազատ արձակման օպերացիան: Հաղորդվում է 13 պատանդի ազատ արձակման մասին, այդ թվում՝ 3 օտարերկրացու:
Նշվում է, որ լրագրողներին թույլ են տվել մեկնել դեպքի վայր: